Սիրիայում բնակելի թաղամասի վրա ռազմական ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի (տեսանյութ)
Առնվազն 20 մարդ է մահացել Սիրիայի Արիհա քաղաքում բնակելի թաղամասի վրա սիրիական բանակի ինքնաթիռի ընկնելու հետևանքով: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղի բնակիչների խոսքերով՝ ընկած ինքնաթիռը Միգ-23 կործանիչ է եղել:
Իդլիբի մոտակայքում գտնվող Արիհա քաղաքը սիրիական բանակի հենակետերից մեկն է եղել, բայց մայիսին անցել է ընդդիմության և իսլամիստների հսկողության տակ:
Ավելի վաղ Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը տեղեկացրել էր բնակելի թաղամասի վրա Սիրիայի օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռի ընկնելու մասին:










