Նյու Յորքի երկնքում ՉԹՕ են նկատել ինքնաթիռի կողքով անցնելիս (տեսանյութ)
Նյու Յորքի երկնքում ՉԹՕ (չբացահայտված թռչող օբյեկտ) են նկատել օդանավի թռիչքի մեկնարկի ժամանակ Ջոն Քենեդիի անվան օդանավակայանից:
Ինչպես գրում է Daily Mail-ը` հուլիսի 7-ին պատկերված տեսանյութում անհայտ օբյեկտ է երևում Virgin Atlantic ավիաուղիներին պատկանող օդանավի կողքով մեծ արագությամբ սլանալիս:
Տեսանյութի հրապարակումից հետո խոսակցություններ են տարածվել այլմոլորակային օբյեկտի և այն ղեկավարողների գոյության մասին: Տեսանյութի հեղինակը օդանավերի թռիչքին հետևող և նկարահանող անձնավորություն է և երբեմն նրան հաջողվում է ՉԹՕ-ներ տեսագրել, սակայն ՉԹՕ-ների բրիտանացի փորձագետը համոզված չէ, որ տեսանյութում հայտնված օբյեկտն այլմոլորակային երևույթ է:










