ԱՄՆ-ն և դաշնակիցները 24 ավիահարված են հասցրել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

08:53 • 03.08.15

Լուսանկարը՝  tvc.ru-ի

 

Միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, 24 ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերի ուղղությամբ Սիրիայում և Իրաքում, գրում է Газета-ն։

 

Ամերիկացի զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ 18 ավիահարված հասցվել է Իրաքում, ևս 6 հարված՝ Սիրիայում։

 

Իրաքում հարվածների են ենթարկվել գրոհայինների դիրքերը 7 քաղաքներում, ներառյալ՝ Մոսուլում և Ռամադիում։ Սիրիայում հրթիռակոծվել են Քոբանի քաղաքից ոչ հեռու գտնվող դիրքերը։