ԱՄՆ-ի 2 եկեղեցիների հարևանությամբ պայթյուններ են որոտացել

09:08 • 03.08.15

ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգի Լաս Կրուսես քաղաքի 2 եկեղեցիների մոտակայքում պայթյուններ են որոտացել, հայտնում է Korrespondent.net-ը:

 

Ըստ իրավապահների՝ միջադեպերի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Նշվում է, որ առաջին պայթյունն արձանագրվել է Միացյալ Նահանգների ու Մեքսիկայի սահմանագծից 80 կմ հեռավորության վրա գտնվող բապտիստական եկեղեցում: Ռումբը գտնվել է եկեղեցու կողքի փոստարկղում:

 

Դրանից կես ժամ անց պայթյուն է որոտացել մոտակայքում եղած կաթոլիկ եկեղեցու մոտ: Ըստ առկա տվյալների՝ պայթուցիկ նյութը տեղադրվել է աղբարկղի մեջ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2 եկեղեցու հոգևոր ծառայողներն ու հավատացյալներն անմիջապես տարհանվել են: Այժմ իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու միջադեպերի մանրամասները: Նրանց կարծիքով՝ այս դեպքերն իրար հետ կապված են։