Չելյաբինսկի իշխանություններն ազատել են բնակիչներին ջրի դիմաց վճարումներից

18:55 • 03.08.15

Լուսանկարը՝ Վլադիմիր Սմիրնովի


Չելյաբինսկ քաղաքի (ՌԴ) իշխանություններն ազատել են բնակիչներին ջրի դիմաց վճարումներից ՝ ստանդարտներին անհամապատասխան լինելու պատճառով, գրում է ТАСС գործակալությունը։

 

Այս մասին գործակալությանը հայտնել է «Վոդոկանալ» քաղաքային ունիտար ձեռնարկության ղեկավար Դմիտրի Բլինովը։


Նա ասել է, որ դեռևս ավարտին չեն հասցվել ֆիլտրման և ջրմուղ կայանի աշխատանքները, որի պատճառով բնակարաններում սառը ջրի մատակարարման ծորակներից հոսում է շագանակագույն ջուր, որը չի համապատասխանում ստանդարտներին։

 

Դրա հիման վրա օգոստոս ամսին Չելյաբինսկի բնակիչների կողմից ջրի դիմաց վճարման ենթակա գումարը զրոյացվել է։

 

Վճարումների չեղյալ հայտարարելու հետևանքով վերջին մեկ ամսում կայանը կորցրել է մոտ կես միլիոն ռուբլի։