Իտալիայի թագավորի մեքենան վաճառվում է 73.000 եվրոյով

17:00 • 04.08.15

Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ Երրորդի ավտոմեքենաներից մեկը վաճառքի է հանվել Classic Drivers կայքում՝ 73.000 եվրոյով, գրում է euromag.ru-ն։

 

Վիկտոր Էմանուիլ Երրորդը կառավարել է 1900-1945 թվականներին, իսկ նրա Fiat 510 Torpedo մեքենան թողարկվել է 1923-ին։

 

Մեքենան համարվում է տվյալ դարաշրջանի գանձը և գրանցված է պատմական ռեեստրում։

 

Բրոքեր Կլաուդիո Ռավան հայտնել է, որ Fiat-ը վերանորոգվել է ներկայիս սեփականատիրոջ հոր կողմից։

 

Վերականգնման աշխատանքները սկսվել են 1990-ականներին և տևել 6 տարի։ Fiat-ն այժմ ունի 46 ձիաուժ հզորությամբ վեցմխոցանի շարժիչ, որն այդ ժամանակ տպավորիչ բնութագիր է եղել։