ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է Աֆրիկայից առնվազն մեկ ներկայացուցիչ լինի. Օբամա

10:26 • 04.08.15

ԱՄՆ-ն պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխարհագրական ընդգրկումը մեծացնելու գաղափարը, որը կարտահայտի վերջին տասնամյակների աշխարհաքաղաքական միտումները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում «երիտասարդ աֆրիկացի առաջնորդների հետ» հանդիպմանը:

 

Օբաման ասել է, որ ԱՄՆ-ն կողմ է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքում փոփոխություններ կատարելուն», սակայն նշել է, որ խոսքը նման բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ բարդ գործընթացի մասին է, գրում է ՏԱՍՍ-ը։

 

«Ես կարծում եմ, որ Անվտանգության խորհրդում պետք է աֆրիկյան մայրցամաքի առնվազն մեկ ներկայացուցիչ լինի՝ աշխարհի այլ տարածաշրջանների և այլ երկրների հետ միասին: Օրինակ՝ Լատինական Ամերիկան չունի ներկայացված պետություն»,- նշել է Օբաման։