Հայերի աշխատասիրությունն արտակարգ է. Սիլիկոնի հարթավայրի կոնգրեսական. amerikayidzayn.com

10:48 • 04.08.15

Աշխատասիրության ամենաբարձր աստիճանը հայ ժողովրդի առանձնահատուկ հատկություններից մեկն է, «Ամերիկայի Ձայնին» պատմել է Սիլիկոնի հարթավայրից ընտրված կոնգրեսական Աննա Էշուն: Աննա Էշուն, ում մայրը հայ էր, իսկ հայրն՝ ասորի և ով համարում է դա հիանալի միասնություն, հիշեցնում է, որ իր ընտրատարածքը Միացյալ Նահանգների տեխնոլոգիապես ամենազարգացած վայրն է. «Իմ կոնգրեսական ընտրատարածքը իրոք երկրում ամենաականավորն է, քանի որ այն նորարարությունների հայրենիքն է: Այն Սիլիկոնի հարթավայրն է, որն անչափ մեծ նշանակություն ունի Ամերիկայի և ողջ աշխարհի տնտեսության համար»:

 

Անդրադառնալով իր հայ արմատներին, Աննա Էշուն ավելացնում է, որ դարեր շարունակ հայկական առանձնահատկություններն են եղել աշխատասիրությունն ու հավատքը: Նրա խոսքով, հայ ժողովուրդն ունի արտակարգ աշխատանքային էթիկա և հայերի միակ աշխատաոճը ջանասիրությունն է: «Երբ գործդ սկսեցիր, կանգ չես առնում, մինչև չավարտես՝ սա է մեր աշխատաոճը: Եվ մեր ժողովուրդը ունի ևս մեկ հատկանիշ՝ մենք երբեք չենք վախեցել անհաջողություններից, ու չնայած դրանց, շարունակել ենք առաջընթացը»:
 

Խորը հավատը հայերի մեկ այլ առանձնահատկություն է, որը կոնգրեսականի խոսքով, հայ ժողովրդին է շնորհված Աստծո կողմից. «Չեմ կարծում, որ մեզ կհաջողվեր փրկվել և դիմակայել անցյալի բոլոր փորձությունները, եթե չունենայինք այդ հավատքը, հավատք, որը մեր ժողովուրդը սերնդե սերունդ է փոխանցել»:


Շարունակությունը՝ այստեղ: