Ամերիկայի հայկական համագումարն Օհայոյում հիմնադրել է նահանգային կառույց

22:17 • 04.08.15

 

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել Օհայոյում նահանգային հանձնաժողովի հիմնադրման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշյալ հանձնաժողովի նախագահ է դարձել Արա Բաղդասարյանը, անդամներն են Քրիստոֆեր Դինը, Թայլեր Բաղդասարյանը, Էլզա Տեր-Հարությունովան:
 

Արա Բաղդասարյանն ունի 35 տարվա առաջատար մարքետինգային մասնագետի փորձ: Համագումարի Օհայոյի նահանգային հանձնաժողովն այս տարի բացված արդեն երրորդ նման կառույցն է: Սրանից առաջ հիմնադրվել են Ֆլորիդայի և Միչիգանի հանձնաժողովները:
 

1972-ին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնը Վաշինգտոնում է: Այն Ամերիկայի հայկական ամենամեծ համազգային կազմակերպություններից է, որն ապահովում է իրազեկվածություն հայկական խնդիրների շուրջ: