Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի՝ Կարսի տարածքով անցնող հատվածում պայթյուն է տեղի ունեցել
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի՝ Կարս նահանգի տարածքով անցնող հատվածում պայթյուն է տեղի ունեցել, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն:
Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, տարածաշրջան «կապույտ» վառելիքի տեղափոխումը դադարեցվել է: Հետաքննվում են անտառային տարածքում տեղի ունեցած պայթյունի պատճառները:
Հրդեհի տարածումը հաջողվել է կանխել: Ականատեսների համաձայն՝ պայթյունը լսվել է 20 կիլոմետր հեռավորության վրա:










