ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է զինել Ուկրաինան և պատասխան տալ Պուտինին

12:26 • 04.08.15

ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը պատրաստ է զինել Ուկրաինան և պատասխան տալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկրի նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում, գրում է The Week-ը:

 

Այդ մասին Գրեմը հայտարարել է՝ ելույթ ունենալով հեռուստաբանավեճի ժամանակ: Գրեմն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային թույլ նախագահ է անվանել և հայտարարել է, որ ինքը հաղթանակի դեպքում այլ մոտեցում կցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ: Նա հայտարարել է, որ կզինի ուկրաինացիներին, «որպեսզի նրանք կարողանան կռվել իրենց սեփական ազատության համար»:

 

Նա բացատրել է, որ անհրաժեշտ է համարում «օգտագործել ԱՄՆ բնական գազի բոլոր հնարավոր պաշարները» և դրանք արտահանել Եվրոպա՝ «Պուտինի մենաշնորհը վերացնելու համար»:

 

Հանրապետական սենատորը նաև խոստացել է պատասխան տալ Չինաստանին, նա քննադատության է ենթարկել Բիլ և Հիլարի Քլինթոններին, հիշեցրել է «ՆԱՏՕ-ն վերափոխելու» իր ցանկության մասին և նշել, որ ԱՄՆ-ն, իր կարծիքով «Հունաստանի է վերածվում»: