Բրիտանական փաբում գարեջուրը կոչել են Զիմբաբվեում սպանված Սեսիլ առյուծի անունով
Անգլիական Նորիջ քաղաքում (Նորֆոլկ կոմսություն) գտնվող The Fat Cat փաբը գարեջրի նոր տեսակ է ներկայացրել, որն կոչվել է Զիմբաբվեում սպանված Սեսիլ առյուծի պատվին:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը` «Սեսիլի վրեժ» անվանումն առաջարկել են Facebook-ում փաբի այցելուները հաստատության պաշտոնական խմբում:
Նշվում է, որ փաբի սեփականատերերին այնքան է դուր եկել այդ առաջարկը, որ նրանք մրցույթ են հայտարարել նոր տեսակի գարեջրի ծորակի դիզայնի համար:
Սա առաջին դեպքը չէ, երբ որևէ ընկերություն Սեսիլ առյուծի կերպարն օգտագործում է իր արտադրանքում: Անցյալ շաբաթ Goldgenie անգլիական ընկերությունն սկսել էր ոսկեզօծ սմարթֆոններ վաճառել` առյուծի տեսքով փորագրությամբ:










