Գրոզնիում բացվել է կանանց համար նախատեսված առաջին լողափը Չեչնիայում
Չեչնիայում բացվել է առաջին լողափը կանանց համար, որտեղ կարող են հանգստանալ միայն կանայք ու աղջիկները, ինչպես նաև մինչև 12 տարեկան տղաները:
«Ստեղծվել են բոլոր պայմանները կանանց հանգստի համար: Երեխաների համար մանկական խաղահրապարակ է կառուցվել: Լողափի սպասարկող անձնակազմն ամբողջությամբ կազմված է կանանցից», - ТАСС-ի թղթակցին պատմել է լողափի ադմինիստրատոր Փեթիմաթ Ագաևան:
Երեք մետր բարձրությամբ պարսպով ցանկապատված համալիրում ներառված են լողափը, սրճարանը, բուժկետը և փոքր սենյակ: Լողափի ավազը բերվել է Կասպից ծովի ափերից:












