655 մետր. Դուբայում կկառուցվի ամենաբարձր դիտահարթակով երկնաքերը

11:07 • 04.08.15

Դուբայի Meydan One նոր թաղամասում կկառուցվի ամենաբարձր դիտահարթակով 711 մետր բարձրությամբ երկնաքեր, հաղորդում է ria.ru-ն:

 

Պանորամային տեսարաններով հարթակը կլինի 655 մետր բարձրության վրա: Դրա վերևում՝ 675 մետր բարձրության վրա, կգործի աշխարհում ամենաբարձր տեղում գտնվող ռեստորանը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ աշխարհում ամենաբարձր դիտահարթակը կհայտնվի Դուբայում Burj 2020 երկնաքերի վրա, որը նախատեսվում է կառուցել «Էքսպո-2020» ցուցահանդեսի համար: Այժմ ամենաբարձր դիտահարթակը պատկանում է Չինաստանի Գուանչժոու քաղաքի Canton Tower երկնաքերին, այն գտնվում է 488 մետր բարձրության վրա:

 

Meydan One նոր թաղամասի ընդհանուր տարածքը կկազմի 5 քառակուսի կիլոմետր: Բացի հինգաստղանի հյուրանոցից, լողափից, առևտրի և զվարճանքի տարբեր օբյեկտներից, այնտեղ կլինի նաև 1,2 կիլոմետր երկարությամբ աշխարհում ամենաերկար փակ լեռնադահուկային ճանապարհը։