Ֆրանսիայում վանդալները 40-ից ավելի քրիստոնեական շիրիմ են պղծել

09:46 • 04.08.15

Ֆրանսիայի հյուսիս-արևելյան հատվածում անհայտ անձինք 40-ից ավելի քրիստոնեական շիրիմ են պղծել, ինչի մասին տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

 

Ըստ ria.ru-ի՝ վանդալները կոտրել ու վնասել են շիրիմների վրայի խաչերը, ջարդուփշուր արել տապանաքարերը: Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մյորտ- Մոզել շրջանում, որտեղ ընթացիկ տարում սա արդեն 5-րդ նմանատիպ դեպքն է:

 

Երկրի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը դատապարտել է վանդալիզմի նման դրսևորումն ու պահանջել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։