Գոլդի Հոունի և Քուրտ Ռասելի հավերժ սերը ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում

00:59 • 04.08.15

Դերասաններ Գոլդի Հոունը և Քուրտ Ռասելը ամենաամուր աստղային զույգերից են Հոլիվուդում: Երբ նրանք հանդիպեցին, արդեն հասցրել էին անհաջող ամուսնություններ և հիասթափություն  ունենալ, բայց նրանց սերն ամեն ինչ փոխեց:


Երջանիկ աստղային զույգի կյանքին է անդրադարձել AdMe.ru-ն: Նրանք հանդիպել են 1983-ին Swing Shift ֆիլմի նկարահանումների ժամանակ: Քուրտի խոսքով` նկարահանվել ինքը չէր ցանկանում, սակայն մնաց հանուն Գոլդիի:


Կյանքը նրանց երկրորդ հնարավորություն ընձեռեց, սակայն նրանք որոշեցին չպսակադրվել. ընտանեկան կյանքի նախորդ անհաջող փորձի պատճառով: Քուրտն ամուսնացած էր եղել 4 տարի, իսկ Գոլդին երկու անգամ էր ամուսնալուծվել` 7 և 4 տարով:


Որդեգրված երեխաները Քուրտին սիրեցին հարազատ հոր պես, նա էլ վերջիններս դաստիարակեց ինչպես իր սեփական երեխաների: Գոլդին էլ ջերմ հարաբերություններ ուներ Քուրտի որդու Բոստոնի հետ: Քեյթ Հադսոնը  մեծանալով դարձավ կինոյի իրական աստղ, Օլիվերը  նույնպես գնաց ծնողների հետքերով:  Նրանց համատեղ որդին` Ուայթը մտադիր է հոկեիստ դառնալ:

Ժամանակի հետ ընտանիքը համալրվեց նաև թոռներով, երբ Քեյթն ու   Օլիվերը  ամուսնացան:
 
Գոլդին և Քուրտը Հոլիվուդի ամենահամերաշխ զույգն է, որ միասին  է ապրում արդեն 3 տասնամյակից ավելի: