Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունը շարունակվում է

14:41 • 04.08.15

Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համաձայնագրի շրջանակում   Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունի քաղաքի միջև ձևավորված բարեկամական կապերի և գործակցության շրջանակում Արաբկիր վարչական շրջանը սերտորեն համագործակցում է նաև  ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղակայված զորամասի հետ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Զորամասի և վարչական շրջանի միջև հետագա համագործակցությանն առնչվող  հարցերը քննարկելու նպատակով  զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանն  այցելել է Երևանի Արաբկիր  վարչական շրջան և հանդիպել   վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հետ:  Հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավարը և   Արցախի Մարտունի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը, քննարկելով համագործակցության ներկա ընթացքը, հաստատել են համագործակցության  ընդլայնմանն առնչվող նոր ծրագրեր: