ՃՏՊ Հրազդան-Կաքավաձոր խաչմերուկում. 25-ամյա ուղևորը տեղում մահացել է
Օգոստոսի 3-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Հրազդան-Կաքավաձոր խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տատրա 815» մակնիշի ավտոմեքենայի. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Օպել Աստրա»-ի ուղևորը՝ 1990 թ. ծնված Անդրանիկ Պետրոսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










