Քննիչը չարաշահել է լիազորությունները, հարուցվել է քրգործ. ՀՀ ՔԿ

16:16 • 04.08.15

Քաղաքացի Ժաննա Յ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչը 2015 թվականի հունիսի 29-ին իր բնակարանում կատարած խուզարկության ժամանակ իրեն ամբողջությամբ չի ծանոթացրել դատարանի՝ բնակարանում խուզարկություն կատարելու որոշմանը. տեղեկացնում է  ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
 

Դրանից հետո ուշ ժամի առանց ծանուցագրի իրեն տարել է ոստիկանության բաժին, որտեղ քննիչին հայտնել է, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, սակայն վերջինս ցուցմունք է վերցրել իրենից: Հարցաքննության ընթացքում քննիչն իրեն առաջադրված հարցերի պատասխաններն արձանագրել է այլ կերպ, այնուհետև ինքը վերջինիս կողմից տրված քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքների ազդեցության պատճառով ստորագրել է քննիչի կազմած արձանագրության տակ:


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Կատարվում է նախաքննություն: