+71 C. Իրանում անտանելի շոգ է գրանցվել

22:03 • 04.08.15

Իրանում շարունակվում է գրեթե ռեկորդային տապ գրանցվել. անցած շաբաթ հայտնի էր դարձել իրանական քաղաքներից մեկում գրանցված +67.8C ջերմաստիճանի մասին:


Այժմ The Washington Post-ը ահազանգել է 71 աստիճանի (160 աստիճան ըստ Ֆարենհեյթի) մասին, որը գրանցվել է օգոստոսի 1-2-ը Խուզեստան նահանգի Բենդեր-Մահշեհր քաղաքում: Այդ շրջանում ջուրը տաքացել է մինչև 33 աստիճան: Ամբողջ երկրի կտրվածքով օդի ջերմաստիճանը մնում  է 50 աստիճանի սահմաններում:


Տեղացիները, սակայն, ասել են, որ անգամ դա նորմալ է իրենց համար, չնայած շատերը աշխատում են չլքել իրենց տները և հնարավորինս շատ ջուր են խմում:


Մասնագետներն ասել են, որ այս անոմալ տապը կշարունակվի դեռ որոշ ժամանակ:


Ռեկորդային շոգ, սակայն, գրանցվել է 2003-ին Սաուդյան Արաբիայում` 81 աստիճանի տեսքով: