Ճապոնիայում շոգի պատճառով 1 շաբաթվա ընթացքում 25 մարդ է մահացել, 11.000 մարդ հոսպիտալացվել է

08:54 • 04.08.15

Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում 25 մարդ է մահացել, ավելի քան 11.000 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է ТАСС-ը:

 

Ինչպես հայտնել է երկրի հրշեջ վարչությունը, անցած երեք շաբաթվա ընթացքում ավելի քան 300 մարդ հոսպիտալացվել է երկարատև ժամանակով՝ ջերմային լուրջ հարվածների պատճառով: Հոսպիտալացվածների կեսից ավելին 65 տարեկանից մեծ մարդիկ են:

 

Ողջ երկրի տարածքում շոգեր են հաստատվել, որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է 39 աստիճանի: Բժիշկները խորհուրդ են տալիս նման պայմաններում հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ստվերում և պարբերաբար զովացուցիչ ըմպելիքներ խմել:

 

Շոգ և խոնավ եղանակը Ճապոնիայում հաստատվել է հուլիսի սկզբին: Ամսվա կեսին «Նանգկա» թայֆունի պատճառով շոգը փոքր- ինչ թեթևացել է, սակայն այնուհետ ջերմաստիճանը կրկին գերազանցել է 30 աստիճանը: