Կոստրոմայում 5-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան ողջ է մնացել
Լուսանկարը՝ avangard-buro-ի
Կոստրոմայում (ՌԴ) բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել երկու տարեկան մի երեխա, ով ընկել է բազմահարկ շենքի հինգերորդ հարկից, գրում է interfax.ru-ն։
Այդ մասին հայտնել են ՌԴ Ներքին գործերի նախարարության Կոստրոմայի շրջանային վարչության մամուլի ծառայությունից։
2013-ին ծնված փոքրիկն ունի գանգուղեղային վնասվածք և այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո, հայտնել են ծառայությունից։
Երեխայի մայրը պատմել է, որ միջադեպի ժամանակ գտնվելիս է եղել խոհանոցում և տեղյակ չի եղել, որ որդին բարձրացել է պատուհանագոգին և բացել պատուհանը։










