Delta և American Airlines ավիաընկերություններն այլևս չեն տեղափոխի սպանված էկզոտիկ կենդանիների

09:55 • 04.08.15

Ամերիկյան խոշոր ավիաընկերություններ Delta-ն և American Airlines-ն արգելք են սահմանել սպանված էկզոտիկ կենդանիների տեղափոխման համար:

 

Ինչպես հայտնում է  ria.ru-ն, արգելքը, մասնավորապես, վերաբերում է առյուծների, ընձառյուծների, փղերի, ռնգեղջյուրների ու ցլերի տեղափոխմանը: Աղբյուրը մանրամասնում է, որ 2 ավիաընկերության պարագայում էլ տվյալ արգելքն արդեն ուժի մեջ է:

 

Հայտնի է, որ այս որոշման համար պատճառ է հանդիսացել օրեր առաջ ամերիկացի որսորդ Ուոլթեր Փալմերի կողմից Զիմբաբվեում երկրի ամենահայտնի առյուծի` Սեսիլի սպանության դեպքը, որը քննադատության բուռն ալիք է բարձրացրել մի շարք երկրներում:

 

Այժմ Զիմբաբվեի իշխանությունները քրեական գործ են հարուցել Փալմերի դեմ, ով 54.000 դոլար է վճարել տեղի որսորդներին, որպեսզի նրանք Սեսիլին դուրս հանեն փակ տարածությունից ու իրեն հնարավորություն տան սպանել առյուծին։