Գերմանիայում Մերկելի անունն սկսել են օգտագործել որպես բայ` անսպասելի նշանակությամբ
Գերմանիայում նոր բայ է հայտնվել` ի պատիվ այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի: «Ռադիովեստի»-ի` փոխանցմամբ` Մերկելի ազգանունից սերող «merkeln» բայը այս տարի համալրել է Գերմանիայի երիտասարդության բառապաշարը:
«Merkeln»-ը ըստ այդմ նշանակում է «ոչինչ չանել, խուսափել պատասխաններից և որոշումները հետոյին թողնել»: Բառը հենց այս նշանակությամբ ամրագրվել է բառարանների գերմանական հրատարակության մեջ:
Նոր բառը այնքան է սիրվել գերմանացիների կողմից, որ հավակնում է «2015-ի տարվա երիտասարդական բառ» կոչմանը:
Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնում է 10 տարի:










