Հսկայական «Մինյոնը» Դուբլինում կաթվածահար է արել երթևեկությունը (լուսանկարներ)
Հանրահայտ «Մինյոնները» մուլտֆիլմի համանուն հերոսներից մեկի հսկայական փչովի ֆիգուրը հայտնվել է Դուբլինի փողոցներից մեկի երթևեկելի հատվածում` կաթվածահար անելով տրանսպորտի տեղաշարժը:
Ինչպես նշում է ria.ru-ն, փչովի «Մինյոնն» ի սկզբանե տեղադրվել էր ատրակցիոնների այգում, սակայն ուժեղ քամին այն տապալել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ 12մ բարձրությամբ ֆիգուրի պատճառով առաջացած խցանումը տևել է 15 րոպե:













