Հայտնի են դարձել National Geographic Traveler-2015 ֆոտոմրցույթի հաղթողները (լուսանկարներ)
Հայտնի են դարձել National Geographic Traveler-2015 ֆոտոմրցույթի հաղթողները: Այս տարի հաղթանակ է տարել մեքսիկացի լուսանկարիչ Անուար Պատայեն՝ «Կետերին վարժեցնողները» լուսանկարի համար: Մասնակիցների բոլոր լուսանկարները հրապարակված են National Geographic կայքում:
«Այդ լուսանկարը պլանավորված չէր: Ես պարզապես նկարում էի կետին, երբ նա հանկարծ սկսեց շրջվել: Մնացած սուզորդները հեռու գնացին, որպեսզի նրան տարածություն տան և թույլ տան լողալ, այդ պահին էլ ես լուսանկարեցի»,- ասել է Պատայեն:
Հաղթողի մրցանակը 8-օրյա արշավն է երկու հոգու համար դեպի Պանամայի ջրանցք և Կոստա Ռիկա:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆեյսալ Ազիմը՝ Բանգլադեշից՝ «Մանրախիճի աշխատողները» լուսանկարի համար: Նրա մրցանակը 6-օրյա արշավն է դեպի Յելոուսթոուն:
Երրորդ մրցանակային տեղը ստացել է Օմանից Ահմեդ ալ-Տոկին՝ «Արդահ ուղտը» լուսանկարի համար: Լուսանկարիչը 6 օր նավով ճամփորդության հրավեր է ստացել Մեն նահանգի ափի երկայնքով:
Բացի այդ, ժյուրին ընտրել է ևս 7 մրցութային աշխատանք, որոնց հեղինակները կստանան խրախուսական մրցանակներ։
Անուար Պատայե «Կետերին վարժեցնողները»

Ֆեյսալ Ազիմ «Մանրախիճի աշխատողները»

Ահմեդ ալ-Տոկի «Արդահ ուղտը»


















