Նիդեռլանդներում 2 վերամբարձ կռունկ ընկել է հարակից տների վրա
Լուսանկարը՝ omroepwest.nl-ի
Նիդեռլանդների արևելքում գտնվող Ալֆեն ան դեն Ռեյն քաղաքում 2 վերամբարձ կռունկ է ընկել հարակից տների վրա։ Դրանք աշխատում էին կամրջի վերականգնման վայրում։ Տուժել է մոտ 20 մարդ, փոխանցում է Корреспондент-ը։
«Երկու վերամբարձ կռունկները և անցումային հատվածը, որը նրանք տեղափոխում էին, ընկել են 5 տների վրա»,- հայտնել է հրշեջ-փրկարար ծառայության ներկայացուցիչ Թոն Կուտը։
Հաղորդվում է, որ փլատակների տակից մեկ մարդ է դուրս բերվել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Վերամբարձ կռունկները զբաղվում էին Ջուլիանա թագուհու կամրջի վերականգնման աշխատանքներով։ Մեքենաներից մեկն ընկել է, ինչի հետևանքով հավասարակշռությունը կորցրել է նաև 2-րդ կռունկը և ընկել։










