Բարաք Օբաման նշում է ծննդյան օրը (լուսանկարներ)

12:16 • 04.08.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր նշում է ծննդյան 54-ամյակը։ Նա իր ծննդյան օրը սկսել է նշել դեռևս շաբաթ օրվանից՝ 3 հին ընկերների հետ մեկնելով Քեմփ Դևիդում նախագահական նստավայր, գրում է 5-tv.ru-ն։

 

Նախագահ Բարաք Օբամային այս տարի ծննդյան առթիվ առաջիններից են շնորհավորել Աֆրիկայի երիտասարդ առաջնորդները։ Նախագահին նրանք դիմավորել են երգելով։

 

Պատասխանելով լսարանի հարցերին՝ ԱՄՆ 44-րդ նախագահը նշել է, որ չէր հասնի քաղաքական այսպիսի բարձունքների,  եթե չլիներ կնոջ՝ Միշելի աջակցությունը։ Նախագահը խոստովանել է նաև, որ իր գլխավոր ցանկությունն է քունն առնելը։ Սակայն դրա համար պետք է սպասել նախագահական ժամկետի ավարտին, որը կլինի միայն 2017-ին։

 

Օբաման ծնվել է 1961թ. օգոստոսի 4-ին Հոնոլուլուում։ 47 տարեկանում ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ դառնալով երկրի պատմության 5 ամենաերիտասարդ նախագահներից մեկը։

 

 

GettyImages-130771981

GettyImages-142610424

GettyImages-156580375

GettyImages-458183127