«Էրեբունի» ԲԿ–ում մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին

21:01 • 04.08.15

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին:
 

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու  Շուշան Հունանյանը, գյումրիաբնակ կինը հուլիսի 31-ին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք:
 

«Հղիի՝ հիվանդանոց դիմելու պահին վիճակը ծայրահեղ ծանր էր և ախտորոշվել էր սրտի նեյտրալ անբավարարության չորրորդ աստիճան, ինչը նշանակում է ծանր սրտային պաթոլոգիա»,- ասել է Շուշան Հունանյանը:
 

Նա նաև մանրամասնել է, որ հիվանդանոց դիմելու հաջորդ օրը բժիշկները կատարել են հղիության ընդհատում՝ փորձելով փրկել կնոջ կնայքը, սակայն օգոստոսի 4-ին կինը մահացել է: