Ռուսաստանի հարավում և Հայաստանում սկսվել են ռուս հետախույզների զորավարժությունները

11:55 • 04.08.15

Լուսանկարը՝ РИА Новости-ի


Ռուսաստանի հարավային շրջաններում, ինչպես նաև Հայաստանում իրենց զորավարժություններն են սկսել ավելի քան 1.000 ռուս հետախույզներ, գրում է Газета-ն։

 

«Հարավային ռազմական շրջանի 5 պոլիգոններում, որոնք տեղակայված են Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Հյուսիսային Օսիայի, Կարաչաևո-Չերկեսիայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություններում, անցկացվում են խոշոր դաշտային վարժանքներ, որոնցում ներառված է ավելի քան 1300 զինծառայող, գործարկվում է մոտ 300 միավոր հատուկ տեխնիկա»,- ասվում է Հարավային ռազմական շրջանի մամուլի հաղորդագրությունում։

 

Զորավարժություններն անցկացվում են պայմանական հակառակորդի թիկունքում՝ մարտերին առավել մոտեցված պայմաններում։