Toyota-ն ապրիլ-հունիսին ռեկորդային շահույթ է գրանցել

14:56 • 04.08.15

Լուսանկարը՝ cdn2.hubspot.net-ի

 

Ճապոնական Toyota Motor ավտոարտադրող ընկերությունն այս ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ռեկորդային շահույթ է գրանցել՝ չնայած վաճառքների ծավալների անկմանը, որի հետևանքով ընկերությունը զիջել է մեքենաների մատակարարման առաջատար դիրքերը Volkswagen գերմանական ընկերությանը, գրում է interfax.ru-ն։

 

Toyota-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերության զուտ շահույթն այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին աճել է 10%-ով և կազմել է 646.4 մլրդ յեն (5.2 մլրդ դոլար)՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 578. մլրդ յենի համեմատ։

 

Toyota-ի եկամուտն անցյալ եռամսյակում աճել է 9.4%-ով՝ հասնելով 6.99 տրիլիոն յենի։