Թուրքիայում ականի պայթյունի հետևանքով 2 ուժային է զոհվել. ԶԼՄ-ներ

13:38 • 04.08.15

Թուրքիայում անվտանգության ծառայության առնվազն 2 աշխատակից է զոհվել՝ երկրի հարավ-արևելքում ճանապարհին ականի պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է թուրքական «Դողան» տեղեկատվական գործակալությունը։

 

Աղբյուրը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Շըրնաքի նահանգում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։