Ուֆայի բնակչուհին երեք տարի շարունակ ապրել է 22 սմ-անոց վիրահատական գործիքը որովայնում

17:23 • 04.08.15

Ուֆայում (ՌԴ) բնակվող մի կին երեք տարի շարունակ ապրել է 22 սմ-անոց վիրահատական սեղմակը որովայնում, գրում է ntv.ru-ն։

 

Պարզվել է, որ նրա մարմնում այն մոռացել են իրեն վիրահատած բժիշկները, ովքեր կեսարյան հատում են իրականացրել։

 

Օրերս մետաղական գործիքն, ի վերջո, հեռացվել է նրա օրգանիզմից, սակայն կինը պահանջում է պատժել մեղավորներին։

 

Ծննդաբերելուց հետո նրա մոտ անհասկանալի ցավեր են սկսվել որովայնի շրջանում, սակայն նա դրանց ուշադրություն չի դարձրել մինչև վերջերս, երբ դրանք անտանելի են դարձել։

 

Նա դիմել է բժշկի, ով ռենտգեն է արել և նկատել մետաղական իրը։

 

Նշվում է, որ գլխավոր բժիշկը և վիրահատություն իրականացրած բուժանձնակազմը վաղուց այդ հիվանդանոցում չեն աշխատում։ Մինչդեռ կնոջ փաստաբանը վստահ է, որ մեղավորներին գտնելը ոչ մի դժվարություն իրենից չի ներկայացնում։

 

Այժմ հավաքվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ դատարան դիմելու համար։