ԻՊ-ի ահաբեկիչները մինչև 20 տարեկան կանանց վաճառում են 124 դոլարով. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

16:47 • 04.08.15

Լուսանկարը՝ Reuters-ի

 

ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Զայնաբ Բանգուրան հաստատել է փաստը, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ունեն իրենց կողմից վաճառվող ստրուկների գնացուցակ, որի համաձայն մինչև 20 տարեկան կանայք արժեն 124 դոլար, գրում է news.mail.ru-ն։

 

Ընդ որում` պաշտոնյան հայտնել է, որ 20-ից բարձր տարիքի կանանց արժեքը գնալով նվազում է, գրում է Bloomberg Business-ը։

 

Իսկ 1-9 տարեկան երեխաներն արժեն 165 դոլար։ 

 

Բանգուրայի խոսքով` նախ գերի վերցված կանանցից իրենց համար ստրկուհիներ են ընտրում ահաբեկիչների ղեկավարները, ապա նրանց առաջարկում են Միջին Արևելքից ժամանած հաճախորդներին կամ գրոհայիններին։