Խաչիկցիները Նախիջևանից տարածվող հրդեհը սահմանագոտում մարելով` թույլ չեն տվել, որ այն առաջ գա

14:12 • 07.08.15

Նախիջևանի հետ սահմանակից Վայոց ձորի Խաչիկ գյուղի բնակիչներին հաջողվել է նախօրեին սահմանի վրա հանգցնել ադրբեջանական տարածքներից եկող հրդեհը և թույլ չտալ, որ այն տարածվի դեպի Հայաստան:

 

Այս մասին Tert.am–ին հայտնեց Վայոց ձորի Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը` մանրամասնելով. «Իրենց տարածքում կրակոց է եղել, խոտածածկ տարածքները բռնկվել են, մենք էլ գյուղացիներով սահմանի բերանին հանգցրել ենք: Մեր դաշտերը անմիջապես վերջանում են, իրենց տարածքն է սկսում, իրենց հենակետերն էլ այդտեղից մոտ մի 100-200 մետր հեռավորության վրա են»:

 

Խաչիկի գյուղապետը նշեց, որ ի տարբերություն այլ տարածքների` ադրբեջանական հենակետերից իրենց արոտավայրերում աշխատող գյուղացիների վրա վերջիններս չեն կրակում:
 

Նշենք, որ Խաչիկին ամենամոտը ադրբեջանական Վերին Յաջի գյուղն է: