Սաակաշվիլիի տեղակալը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից

16:49 • 07.08.15

Ուկրաինայի Օդեսա նահանգի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի տեղակալի պաշտոնակատար Մարիա Գայդարը ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է գրել, հաղորդում է korrespondent.net-ը:

 

«Ես հրաժարվելու մասին դիմում եմ գրել»,- ասել է Գայդարն Օդեսայի «Первый городской» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով ուկրաինական քաղաքացիությունից բացի ռուսական քաղաքացիության առկայության մասին լրագրողի հարցին:

 

Հստակեցնող հարցին, թե երբ Գայդարը կդադարի ՌԴ քաղաքացի լինել, նա պատասխանել է. «Ես չգիտեմ՝ երբ դա կարող է տեղի ունենալ: Բայց դա ձևականություն է, ես պատրաստ եմ եղել և դիմում եմ գրել»:

 

Կայքը հիշեցնում է, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մարիա Գայդարին ուկրաինական քաղաքացիություն է շնորհել: Գայդարի հետ ուկրաինական քաղաքացիություն է ստացել ռուս Վլադիմիր Ֆեդորինը՝ Forbes-Ուկրաինայի նախկին գլխավոր խմբագիրը:

 

Ավելի վաղ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել է Ռուսաստանի քննչական կոմիտեին և գլխավոր դատախազությանը՝ պահանջելով ստուգել, թե արդյոք Գայդարի գործողությունները չեն համապատասխանում պետական դավաճանության մասին հոդվածին:

 

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Գայդարին իր խորհրդական է նշանակել հուլիսի 17-ին: