Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են ԻՊ-ի ղեկավարներից մեկին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկը ոչնչացվել է Աֆղանստանի հարավում: Այդ մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Շահ Մահմուդ Աշնան, գրում է РИА Новости-ն:
Նրա տվյալներով՝ բացի Սուլայման անունով հայտնի գրոհայինների հրամանատարից աֆղան ուժայինները ոչնչացրել են ևս չորս ահաբեկչի Գիլմենդ շրջանում նրանց ապաստանի վրա իրականացված հարձակման ընթացքում:
Աշնան նշել է, որ ուժայինների շարքերում կորուստ չի եղել:










