Թայլանդցին դատապարտվել է 30 տարի ազատազրկման Facebook-ում միապետությունը վիրավորելու համար
Թայլանդի բնակիչը ուրբաթ օրը՝ օգոստոսի 7-ին, դատապարտվել է 30 տարվա ազատազրկման Facebook-ում միապետությունը վիրավորելու համար, գրում է lenta.ru-ն:
Ռազմական տրիբունալը պետք է տղամարդուն տասական տարի ազատազրկում նշանակեր սոցցանցում տեղադրված վեց հաղորդագրություններից յուրաքանչյուրի համար, սակայն ժամկետը նվազեցվել է, քանի որ նա ընդունել է իր մեղքը (այդ հանցագործության համար առավելագույն պատիժը կազմում է յուրաքանչյուր ապացուցված փաստի համար 15 տարի):
Տղամարդը ձերբակալվել է 2014 թվականին: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել միապետությանը վիրավորելու մեջ, ինչից հետո նրան ուղարկել են Բանգկոկ, որտեղ նա կանգնել է ռազմական դատարանի առաջ:










