Բակային տասնօրյա ճամբար`Արաբկիր վարչական շրջանում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում բակային տասնօրյա ճամբար է բացվել Արաբկիր վարչական շրջանի Վրացական 4 հասցեում, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Ամեն օր այս և հարակից բակերի երեխաների համար կազմակերպվում են խաղ-վիկտորինաներ և ինտելեկտուալ մրցույթներ: Փոքրիկների բակային առօրյան հագեցած է նաև երգուպարով, սիրված մուլտֆիլմերի հերոսների պատրաստած զվարճալի ծրագրերով, հաճելի անակնկալներով և բազմաթիվ նվերներով :










