Ալպերում հայտնաբերվել են 45 տարի առաջ անհետացած արշավականների մարմինները
Շվեյցարական Ալպերի ստորոտին հայտնաբերվել են 1970թ.-ին անհետացած երկու արշավականների մարմինները, գրում է BBC News-ը։
Մնացորդները հայտնաբերվել են 2.8 կմ բարձրության վրա։
ԴՆԹ թեստից հետո Ժնևում Ճապոնիայի հյուպատոսությունը հայտնել է, որ մարմինները պատկանում են Միչիո Օիկավեին և Մասայուկի Կոբայասիին։
Մարմինները տեղափոխող փորձագետները հայտնել են, որ դրանք հայտնաբերվել են արշավականների մահվան ենթադրյալ վայրից հեռու։ Պատճառը լեռնային սառույցի ակտիվ հալոցքն է եղել։










