Բալիի միջազգային օդանավակայանը փակվել է Ռաունգ հրաբխի պատճառով
Ինդոնեզիայի իշխանությունները շաբաթ օրը փակել են Բալի կղզու Նգուրահ-Ռայ օդանավակայանը՝ Ռաունգ հրաբխի մոխրի հերթական ժայթքման պատճառով, գրում է РИА Новости-ն:
Օդանավակայանի փակվելն անդրադարձել է բազմաթիվ ներքին և միջազգային չվերթների վրա:
Վերջին մի քանի օրվա ընթացքում սա արդեն օդանավակայանի փակման երկրորդ դեպքն է, ինչը զգալի վնաս է հասցնում երկրի տնտեսությանը՝ զբոսաշրջիկների կորստի առումով:
Ինդոնեզիայի իշխանությունները հունիսին Ռաունգ հրաբխի ժայթքման պատճառով տագնապի մակարդակը բարձրացրել են մինչև նարնջագույն: Հուլիսին օդանավակայանը փակվել է մի քանի անգամ, ինչի հետևանքով զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ շրջանում մոտ 900 չվերթ է չեղյալ հայտարարվել կամ հետաձգվել:










