Հոսպիտալացվել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդթը

10:00 • 08.08.15

Լուսանկարը՝ РИА Новости-ի

 

Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդթն ուրբաթ տեղափոխվել է Համբուրգի կլինիկաներից մեկը, գրում է ТАСС գործակալությունը։

 

Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ 96-ամյա Շմիդթին հիվանդանոց տեղափոխելու պատճառ է հանդիսացել նրա օրգանիզմի ջրազրկումը։

 

Շմիդթը սրտաբանության բաժանմունք է տեղափոխվել սրտի հիվանդություններին բնորոշ ախտանշաններով։ Հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ նման մտավախությունն անհիմն է։


«Բարեբախտաբար, ոչ մի լուրջ բան չկա»,- ասել է բուժհաստատության ներկայացուցիչը։

 

Նշվում է, որ Շմիդթը կիրակի կամ երկուշաբթի օրը դուրս կգրվի հիվանդանոցից։