Հրվ. Կորեայի նախկին նախագահի այրին Հս. Կորեայում չի արժանացել Կիմ Չեն Ընի ընդունելությանը
Խաղաղության նոբելյան մրցանակակիր, Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունի կինը շաբաթ օրն ավարտել է Հյուսիսային Կորեա կատարած քառօրյա այցը՝ այդպես էլ չարժանանալով այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ընդունելությանը, գրում է РИА Новости-ն:
Կիմ Չեն Ընի հրավերով կայացած այցի ընթացքում 93-ամյա Լի Հի Հոն այցելել է Փհենյանի Մոր և մանկան տուն, մանկատուն, մանկական հիվանդանոց:
«Բռնելով այդ երեխաների ձեռքը՝ ես զգացի, որ չի կարելի հաջորդ սերունդներին թողնել ազգային պառակտման ցավը»,- ասել է Լի Հի Հոն լրագրողներին Փհենյանից Սեուլ ժամանելուց հետո:
«Որպես մասնավոր անձ՝ ես ոչ մի պաշտոնական գործ չեմ արել Փհենյան այցելության ընթացքում, բայց հունիսի 15-ի հայտարարության ոգին սատարելու պարտքի զգացում եմ ունեցել»,- ասել է նա:
Կորեայի Հանրապետության նախկին նախագահը և ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրը 2000 թվականի հունիսի 15-ին Փհենյանում համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ նշվել են Կորեայի ինքնուրույն խաղաղ վերամիավորման ուղիները։
2009 թվականին մահացած Կիմ Դե Չժունն առաջին հարավկորեացի նախագահն է եղել, ով Լի Հի Հոյի հետ Փհենյան է այցելել ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների համար:










