Դերժինսկու հանքահորում արգելափակված բոլոր հանքագործները դուրս են հանվել
Ուկրաինացի փրկարարները դուրս են հանել Դոնեցկի շրջանի Դերժինսկ քաղաքի երեք հանքահորերում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով գետնի տակ մնացած բոլոր հանքագործներին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի հանքագործների անկախ արհմիության ղեկավար Միխաիլ Վոլինեցը, գրում է korrespondent.net-ը:
«Բոլոր երեք հանքահորերի աշխատողները դուրս են հանվել գետնի տակից»,- ասել է նա:
Գիշերը գնդակոծության հետևանքով մասամբ հոսանքազրկվել է Դերժինսկ քաղաքը, այդ թվում հանքահորերը: Գետնի տակ արգելափակված էին մնացել 216 մարդ:










