Բարաք Օբաման ընտանիքի հետ արձակուրդ է մեկնել
Լուսանկարը՝ Reuters-ի
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ արձակուրդ է մեկնել։ Նա հանգիստն անցկացնելու է Մարթաս Վինյարդ կղզում, հայտնել են նախագահական նստավայրի լրագրողները։
Օբամայի արձակուրդը սկսվում է օգոստոսի 8-ից, սակայն նա Վաշինգտոնից մեկնել է ուրբաթ երեկոյան։
Նրա վերադարձը մայրաքաղաք ակնկալվում է օգոստոսի 23-ին, գրում է korrespondent.net-ը։
Արձակուրդները նախագահն ավանդաբար անցկացնում է Մարթաս Վինյարդի հանգստավայրում։ Ընտանիքին ուղեկցում է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը, Սպիտակ տան ավագ խորհրդական Վալերի Ջարեթը։
Մարթաս Վինյարդը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։ Օբաման ընտանիքի հետ մնալու է 7 սենյականոց և 12 մլն դոլար արժողությամբ առանձնատանը։










