Ճապոնիայում շնաձկների հարձակման վտանգի պատճառով մի քանի լողափ է փակվել
Լուսանկարը՝ Depositphotos.com-ի
Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայում շնաձկների հարձակման վտանգի պատճառով լողափեր են փակվել, գրում է rg.ru-ն։
Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ քաղաքացիների մուտքը լողափեր սահմանափակվել է 9 վայրերում, որտեղ նախկինում հանրության մուտքն ազատ է եղել։
Իշխանությունները հայտնում են, որ այս շաբաթ Հոկոտա քաղաքի ափամերձ ջրերում նկատել են ընդհանուր առմամբ 16 շնաձուկ։
Վտանգավոր գիշատիչներն անցած չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին անչափ շատ են մոտեցել այն հատվածներին, որտեղ հանրային լողափերն են։
Հանգստացողների կյանքին սպառնացող վտանգի պատճառով Իբարակիի իշխանությունները որոշել են փակել Հոկոտա, Կամիսու քաղաքների և Օարաի բնակավայրի լողափերը։
Երբ հաստատվի, որ շնաձկները լքել են ափամերձ ջրերը, մուտքը դեպի լողափեր կրկին կթույլատրվի։










