Վաղինակ Շուշանյանը դուրս է գալիս «Ոչ թալանին» նախաձեռնությունից

11:42 • 08.08.15

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը դուրս է գալիս նախաձեռնությունից, և իր այդ քայլը բացատրում է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Ինչի մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:


«Ժողովուրդ ջան, անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված եմ դուրս գալ «Ոչ թալանին» նախաձեռնությունից: Սա դեռ չի նշանակում, որ ես թողնում եմ պայքարը, ընդհակառակը ես շարունակելու եմ ու ցանկացած պահի պատրաստ եմ դուրս գալ փողոց: Մնալու եմ ընկերներիս կողքին ու թիմից դուրս պատրաստ եմ հնարավորինս աջակցել իրենց»: