Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 2,4 հազար մարդ է տարհանվել
Իսպանիայի հարավում Էստրեմադուրա ինքնավար համայնքում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 2,4 հազար մարդ է տարհանվել, փակվել է վեց ավտոճանապարհ, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, հրդեհն այժմ ընդգրկում է մոտ 5 հազար հեկտար տարածք, դրա տարածմանը նպաստում են մինչև 20 մետր/վայրկյան արագությամբ քամիները: Հրդեհը փորձում են մարել արդեն երեք օր շարունակ, գործողությանը մասնակցում է ավելի քան 200 մարդ և 88 միավոր տեխնիկա:
Համայնքի ղեկավար Գիլյերմո Ֆերնանդես Վարան հայտնել է, որ հրդեհի հիմնական պատճառը համարում են հրկիզումը:










