ԻՊ-ն Իրաքում ընտրական հանձնաժողովի ավելի քան 300 անդամի է մահապատժի ենթարկել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի բարձրագույն ընտրական հանձնաժողովի առնվազն 300 աշխատակիցների են մահապատժի ենթարկել Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող ռազմական ճամբարում:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, զոհերի թվում առնվազն 50 կին կա:
ԻՊ-ի ներկայացուցիչները զոհերի հարազատներին տեղեկացրել են, որ նրանց նկատմամբ դատավարություն է իրականացվել, իսկ զոհերի մարմինները հարազատներին չեն վերադարձվելու:
Իրաքի ընտրական հանձնաժողովը դիմել է միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել զանգվածային սպանություններն ու հանցագործություններն Իրաքի քաղաքացիների հանդեպ:
Անցյալ տարի Մոսուլը գրավելուց հետո ԻՊ-ն այդ տարածքում ավելի քան 2000 մարդու է մահապատժի ենթարկել:










