Կանադայում վիճակախաղով 50 մլն դոլար են շահել

16:30 • 09.08.15

Կանադայի Ալբերտա նահանգի բնակավայրերից մեկում հաջողակ տոմս են ձեռք բերել, որը շահել է 50 մլն կանադական դոլար (40 մլն ԱՄՆ դոլար), գրում է ТАСС  գործակալությունը։


Այս մասին հայտնել են Lotto Max սիրված ազգային վիճակախաղի ներկայացուցիչները։


Խաղարկության կազմակերպիչները նշել են, որ հաղթելու հավանականությունը կազմում է 28 մլն-ից մեկին։


Այժմ ամբողջ երկիրը սպասում է, որ հաղթողը հայտնվի և վերցնի իր շահած գումարը։